Իսրայելա-պաղեստինյան հակամարտության սրման սկզբից Պաղեստինյան փախստականների օգնության և աշխատանքի կազմակերպման ՄԱԿ-ի Մերձավոր Արևելքի գործակալության զոհված աշխատակիցների թիվը հասել է 88-ի, հայտնում է «ՏԱՍՍ»-ը
Նշվում է, որ սա համաշխարհային կազմակերպության գործունեության ընթացքում արձանագրված ամենամեծ ցուցանիշն է։
Հոկտեմբերի 7-ի առավոտյան պաղեստինյան իսլամիստական ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է Իսրայելի դեմ «Ալ-Աքսա ջրհեղեղ» ռազմական գործողության մեկնարկի մասին։ Իսրայելի հարավն ու կենտրոնը Գազայի հատվածից տասնյակ հրթիռներով են գնդակոծվել։ Իսրայելական բանակն ի պատասխան հայտարարել է Գազայի հատվածում «Երկաթե սրեր» հակաահաբեկչական գործողության մեկնարկի մասին։ Իսրայելական կործանիչները հարձակվել են ՀԱՄԱՍ-ի վրա։ Հակամարտության սրման հետևանքով երկու կողմերում էլ կան զոհեր և վիրավորներ, որոնց թիվը ժամ առ ժամ փոխվում է։
Նոյեմբերի 2-ին տվյալներով՝Գազայի հատվածում զոհերի թիվը հասել է 9061-ի, վիրավորներինը՝ 32 հազարի։ Նոյեմբերի 5-ին Իսրայելը հայտարարել է Գազայի հատվածի ամբողջական շրջափակման մասին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







