Ռուսաստանի խաղաղության հիմնադրամի նախագահ Լեոնիդ Սլուցկին հրաման է ստորագել, որի համաձայն Լեռնային Ղարաբաղում սեպտեմբերի 20-ին զոհված ռուս խաղաղապահների ընտանիքներին 1մլն ռուբլի կտրամադրվի, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Նրանք զոհվել են իրենց պարտքը կատարելու ժամանակ, փորձելով կանխել արյունահեղությունը հարևան պետություններում։ Բոլոր գործընթացներն արդեն արվել են և գումարներն արդեն սկսել են փոխանցվել զոհվածների հարազատներին», — ասել է հիմնադրամի նախագահի առաջին տեղակալ Ելենա Սուտորմինան։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







