Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 22:44

Թուրքիան հայտարարել է Իսրայելի հետ կապի խզման մասին, նա հետ է կանչել Թել-Ավիվում իր դեսպանին

Թուրքիան հայտարարել է Իսրայելի հետ կապի խզման մասին, նա հետ է կանչել Թել-Ավիվում իր դեսպանին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ խզում է կապը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ Գազայում Իսրայելի գործողությունների պատճառով, հայտնում է AL Arabia-ն։

«Նեթանյահուն այլևս մեկը չէ, ում հետ մենք կարող ենք խոսել։ Մենք նրան դուրս ենք գրել»,- Էրդողանի խոսքը մեջբերում են թուրքական լրատվամիջոցները։

Էրդողանը նման հայտարարություն է արել այն բանից հետո, երբ Իսրայելը հայտարարել էր, որ «վերագնահատում է» իր հարաբերությունները Անկարայի հետ՝ Իսրայել-Համաս պատերազմի վերաբերյալ Թուրքիայի ավելի բուռն հռետորաբանության պատճառով:

Մեկ այլ հաղորդագրությամբ նշվում է, որ Թուրքիան հետ է կանչել Թել Ավիվում Անկարայի դեսպան Շաքիր Թորունլարին՝ Գազայի հատվածում տեղի ունեցող իրադարձությունների հետ կապված խորհրդակցությունների համար։

«Որոշում է կայացվել Թել Ավիվում մեր դեսպան Շաքիր Օզքան Թորունլարին հետ կանչել Անկարա խորհրդակցությունների համար՝ կապված Գազայի հատվածում Իրանի շարունակվող պատերազմի հետևանքով առաջացած մարդասիրական աղետի, հրադադարի կոչերին արձագանքելուց  և մարդասիրական օգնության մշտական ​​մատակարարումների ապահովումից հրաժարվելու հետ»,- Ռիա Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին ասված է Թուրքիայի ԱԳՆ հաղորդագրության մեջ։

Հոկտեմբերի 7-ի առավոտյան պաղեստինյան իսլամիստական ​​ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել էր Իսրայելի դեմ «Ալ-Աքսա ջրհեղեղ» ռազմական գործողության մեկնարկի մասին։ Իսրայելական բանակն ի պատասխան հայտնել էր Գազայի հատվածում «Երկաթե սրեր» հակաահաբեկչական գործողության մեկնարկի մասին։ Հակամարտության սրման հետևանքով երկու կողմերում էլ կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ, որոնց թիվը ժամ առ ժամ ավելանում է։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+