Գազայի հատվածի օգտին հանդես եկող ակտիվիստները հարյուրավոր կենդանի մկներ են արձակել Մեծ Բրիտանիայի կենտրոնական մասում գտնվող Բիրմինգհեմ քաղաքի McDonald’s սննդի կետում, հայտնել է Daily Mail-ը։
Մկները ներկված են եղել պաղեստինյան դրոշի գույներով։ Ըստ աղբյուրի՝ McDonald’s ցանցն աջակցում է Իսրայելին, և ակցիայի նպատակը հենց այդ հանգամանքով է պայմանավորված։
Նշվում է, որ այցելուներն սկսել են բղավել, հետո վախեցած փախչել են սննդի կետից։
Հոկտեմբերի 7-ի առավոտյան պաղեստինյան իսլամիստական ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել էր Իսրայելի դեմ «Ալ-Աքսա ջրհեղեղ» ռազմական գործողության մեկնարկի մասին։ Իսրայելի հարավն ու կենտրոնը Գազայի հատվածից տասնյակ հրթիռներով գնդակոծվել էին։ Իսրայելական բանակն ի պատասխան հայտարարել էր Գազայի հատվածում «Երկաթե սրեր» հակաահաբեկչական գործողության մեկնարկի մասին։ Իսրայելական կործանիչները հարձակվել են ՀԱՄԱՍ-ի վրա։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







