ԱՄՆ-ի Մեն նահանգում զանգվածային հրաձգության մեջ կասկածվող Ռոբերտ Քարդին մահացած են գտել։ Այս մասին հաղորդում է ABC News-ը։
Տեղեկությունը հաստատել է նահանգապետ Ջանեթ Միլսը։ Նա նշել է, որ այս մասին արդեն տեղեկացրել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին։ Հրաձգության հեղինակը, նախնական տեղեկություններով, ինքնասպան է եղել։ 40-ամյա Քարդի մարմինը հայտնաբերվել է ողբերգությունից երկու օր անց։
Հոկտեմբերի 25-26-ը Լյուիսթոնի մի քանի շրջաններում, այդ թվում՝ ռեստորանում և բոուլինգի հրապարակում, տղամարդը հրաձգություն էր կազմակերպել, որի զոհ էր դարձել 18 մարդ, վիրավորվել՝ 13-ը։ Քարդին դեպքի վայրում չէր հաջողվել բերման ենթարկել։
Ռոբերտ Քարդն ԱՄՆ բանակի պահեստային էր: Ըստ AP-ի, նա սկսել է ոչ պատշաճ վարքագիծ դրսևորել ամռանը՝ զորավարժությունների ժամանակ և ուղարկվել է զննման: Հաղորդվում է, որ նա անցած տարի բուժվել է հոգեբուժական կլինիկայում, քանի որ սկսել է «ձայներ լսել»:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







