Անցած գիշեր Իսրայելի պաշտպանության բանակի ավիացիան հարվածներ է հասցրել Գազայի հատվածում գտնվող 150 թիրախների, հաղորդում է «INTERFAX»-ը՝ հղում անելով Իսրայելի բանակի մամուլի ծառայությանը։
Հարձակումների թիրախ են դարձել ստորգետնյա թունելները, մարտական դիրքերը և պաղեստինցիների կողմից օգտագործվող այլ ստորգետնյա ենթակառուցվածքներ, ասվում է զեկույցում:
Haaretz հրատարակությունը, վկայակոչելով Գազայի բնակիչներին, գրում է, որ անցած գիշեր իսրայելական հրթիռակոծությունն ամենաուժեղն էր երեք շաբաթվա ռազմական գործողությունների ընթացքում։
Ըստ թերթի զրուցակիցների՝ շարունակական ռմբակոծություններ են եղել Գազայի արևելյան հատվածում, հատկապես հյուսիսային հատվածում՝ Ջաբալիյա փախստականների ճամբարից մինչև Բեթ Լահիյա և Բեթ Հանուն։
Շարունակվող զանգվածային հարձակումների պատճառով բժիշկները նույնպես չեն կարողացել հասնել պայթյունների վայր, գրում է Haaretz-ը։
Միաժամանակ, ըստ իսրայելական լրատվամիջոցների, գիշերային հարձակումների արդյունքում վերացվել է պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման, հակաօդային պաշտպանության պատասխանատու Իսամ Աբու Ռուկբեն։
Հոկտեմբերի 7-ի առավոտյան պաղեստինյան իսլամիստական ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել էր Իսրայելի դեմ «Ալ-Աքսա ջրհեղեղ» ռազմական գործողության մեկնարկի մասին։ Իսրայելի հարավն ու կենտրոնը Գազայի հատվածից տասնյակ հրթիռներով են գնդակոծվել։ Իսրայելական բանակն ի պատասխան հայտարարել էր Գազայի հատվածում «Երկաթե սրեր» հակաահաբեկչական գործողության մեկնարկի մասին։ Իսրայելական կործանիչները հարձակվել են ՀԱՄԱՍ-ի վրա։ Հակամարտության սրման հետևանքով երկու կողմերում էլ կան զոհեր և վիրավորներ, որոնց թիվը ժամ առ ժամ փոխվում է։
Հայաստանը կողմ է քվեարկել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձևին, որը կոչ է անում անհապաղ զինադադար հաստատել Գազայի հատվածում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







