Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտնել է, որ իր տանկը պատահաբար կրակել է սահմանին գտնվող եգիպտական դիրքի վրա, միջադեպը հետաքննվում է, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
«Որոշ ժամանակ առաջ Իսրայելի պաշտպանության բանակը պատահաբար հարվածել է Քերեմ Շալոմ շրջանի եգիպտական դիրքին, որը գտնվում է սահմանի մոտ: Միջադեպը հետաքննվում է և մանրամասները պարզվում են: Միջադեպի կապակցությամբ Իսրայելի պաշտպանության բանակն ափսոսանք է հայտնել», — հայտնել են Պաշտպանության բանակից:
Հոկտեմբերի 7-ի առավոտյան պաղեստինյան իսլամիստական ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է Իսրայելի դեմ «Ալ-Աքսա ջրհեղեղ» ռազմական գործողության մեկնարկի մասին։ Իսրայելի հարավն ու կենտրոնը Գազայի հատվածից տասնյակ հրթիռներով են գնդակոծվել։ Իսրայելական բանակն ի պատասխան հայտարարել է Գազայի հատվածում «Երկաթե սրեր» հակաահաբեկչական գործողության մեկնարկի մասին։ Իսրայելական կործանիչները հարձակվել են ՀԱՄԱՍ-ի վրա։ Հակամարտության սրման հետևանքով երկու կողմերում էլ կան զոհեր և վիրավորներ, որոնց թիվը ժամ առ ժամ փոխվում է։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







