Վերջին մեկ օրում ողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 11000 մարդ, մահացել է 475-ը։ Այս մասին հայտնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը։
Ըստ ԱՀԿ տվյալների՝ աշխարհում վարակվածների ընդհանուր թիվը հասել է 179 112, մահվան ելքով դեպքերի ընդհանուր թիվը հասել է 7426-ի։
Վերջին 24 ժամում վիրուսը ներթափանցել է 8 նոր երկիր՝ Տանզանիայի Միավորված Հանրապետություն, Լիբերիա, Բենին, Վիրջինյան կղզիների միավորված պետություն, Արուբա, Բահամներ, Սոմալի և Գուամ։
Նշենք, որ Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակի 78 դեպք, մեկուսացվել է մոտ 400 մարդ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







