Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 23:12

ԱՄՆ նախագահ Բայդենը կայցելի Իսրայել

ԱՄՆ նախագահ Բայդենը կայցելի Իսրայել

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կայցելի Իսրայել, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։ Նա նշել է այն օրակարգը, որով ԱՄՆ նախագահը գնում է Իսրայել։

«ՀԱՄԱՍ-ի կողմից ավելի քան 1400 մարդու, այդ թվում՝ առնվազն 30 ամերիկացիների սպանությունից հետո Իսրայելն իրավունք ունի և նույնիսկ պարտավոր է պաշտպանել իր ժողովրդին ՀԱՄԱՍ-ից և այլ ահաբեկիչներից, կանխել ապագա հարձակումները: Նախագահն Իսրայելից կլսի, թե իրեն ինչ է պետք իր ժողովրդին պաշտպանելու համար։ Բայդենը կընդգծի մեր հստակ ուղերձը՝ ուղղված պետական և ոչ պետական ցանկացած սուբյեկտի, որը փորձում է օգտվել այս ճգնաժամից և հարձակվել Իսրայելի վրա։ Մի՛ արեք դա»,- նշել է Բլինքենը։

Նա հավելել է, որ Բայդենը քննարկելու է նաև պատանդների հարցը։

Բլինքենը հայտարարել է, որ ԱՄՆ-ն և Իսրայելը պայմանավորվել են մշակել մի ծրագիր, որը թույլ կտա դոնոր երկրներից և բազմակողմ կազմակերպություններից մարդասիրական օգնությունը հասցնել Գազայի քաղաքացիական բնակչությանը, ստեղծել հումանիտար գոտիներ, որոնք կօգնեն զերծ պահել քաղաքացիական բնակչությանը վտանգից:

Հոկտեմբերի 7-ի առավոտյան պաղեստինյան իսլամիստական ​​ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է Իսրայելի դեմ «Ալ-Աքսա ջրհեղեղ» ռազմական գործողության մեկնարկի մասին։ Իսրայելի հարավն ու կենտրոնը Գազայի հատվածից տասնյակ հրթիռներով են գնդակոծվել։ Իսրայելական բանակն ի պատասխան հայտարարել է Գազայի հատվածում «Երկաթե սրեր» հակաահաբեկչական գործողության մեկնարկի մասին։ Իսրայելական կործանիչները հարձակվել են ՀԱՄԱՍ-ի վրա։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+