Ցնցված ենք պաղեստինցիների և Իսրայելի միջև բռնություններից և խաղաղ բնակչության թիրախավորումից, հայտարարել է ՀՀ ԱԳՆ-ն՝ կոչ անելով դադարեցնել բռնությունը։
«Ցավակցում ենք զոհվածների հարազատներին, իսկ վիրավորներին շուտափույթ ապաքինում մաղթում։ Մենք միանում ենք բռնությունը դադարեցնելու միջազգային կոչերին»,- ասված է արտգործնախարարության հայտարարության մեջ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ հոկտեմբերի 7-ի առավոտյան սկսված պատերազմի հետևանքով Իսրայելում զոհվել է ավելի քան 150 անձ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







