Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 23:06

Լոս Անջելեսում Թուրքիայի դեսպանի դեմ բողոքի ցույցի ժամանակ հայ ուսանողները եթարկվել են հարձակման, կան վիրավորներ

Լոս Անջելեսում  Թուրքիայի դեսպանի դեմ բողոքի ցույցի ժամանակ հայ ուսանողները եթարկվել են հարձակման, կան վիրավորներ

Լոս Անջելեսի Հարավային Կալիֆորնիայի համալսարանում Թուրքիայի դեսպանի դեմ բողոքի ցույցի ժամանակ ոստիկանները հարձակվել են հայ ուսանողների վրա, հայ ուսանողներ հայտնել են վիրավորների մասին։ Այս մասին հայտնում է «Zartonkmedia» ինստագրամյան էջը։ 

Սեպտեմբերի 29-ին տասնյակ հայ ուսանողներ և համայնքի անդամներ բողոքի ցույց են անցկացրել Հարավային Կալիֆորնիայի համալսարանի (USC) «Annenberg Hall»-ում, որտեղ համալսարանը որոշել էր միջոցառում կազմակերպել ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Հասան Մուրատ Մերջանի մասնակցությամբ: Հայ ուսանողները խափանել են Թուրքիայի դեսպանի հիմնական ելույթը՝ նախքան բռնի կերպով հեռացվելը միջոցառումից, որից հետո դեսպանը ներկաներին ուղղված իր ուղերձում հերքել է Հայոց ցեղասպանությունը։

Հանդիպմանը ներկա է եղել նաև Ադրբեջանի գլխավոր հյուպատոս Ռամիլ Գուրբանովը։

Բողոքի ակցիան սկսվել է այն բանից, երբ հայ ուսանողը ոտքի է կանգնել հանդիսատեսի մեջ՝ օդում բարձրացրած հայկական դրոշը։ Ուսանողները վանկարկել են «ամոթ USC-ին» և «1915-ը նորից է կրկնվում»՝ նկատի ունենալով 1915 թվականի Հայոց ցեղասպանությանը և Արցախում Ադրբեջանի կողմից իրականացվող ներկայիս ցեղասպանությանը և էթնիկ զտումները: Նախքան համալսարանի անվտանգության և ոստիկանության աշխատակիցներին հրամայել բռնի ուժով հեռացնել USC-ի ուսանողների ցուցարարներին՝ միջոցառման համակարգող դոկտոր Ռոբերտ Բենքսը մի քանի անգամ պահանջել է ուսանողներին հեռանալ։

Երիտասարդ հայ ուսանողներին բռնի ուժով հեռացրել են, հալածել և հարձակման ենթարկել, մի քանի հայ ուսանողներ հայտնել են վիրավորների մասին: Հայ ուսանողները հայտնել են, որ իրենց ազգանվան պատճառով թույլ չեն տվել մուտք գործել միջոցառմանը:

Բողոքի ակցիան կազմակերպել էին Հայ ուսանողների ասոցիացիան և Հայ երիտասարդական դաշնակցությունը։

Միջոցառումը հյուրընկալելու USC-ի որոշումը հակասություններ է առաջացրել Հարավային Կալիֆորնիայի հայ համայնքում:


Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ Ադրբեջանի ՊՆ-ն նշել էր, որ, իբր, քաղաքացիական բնակչությունը և քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները թիրախ չեն, շարքից հանվում են միայն «ռազմական թիրախները»: Վերջին տվյալներով՝ Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով կա 200 զոհ (10 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 5 երեխա) և 400 վիրավոր (40 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 13 երեխա)։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+