Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում այսօր օդանավերի մեկնման և ժամանման ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել, հայտնում է TACC-ը՝ հղում անելով օդանավակայանի մամուլի ծառայությանը։
Մամուլի ծառայությունից հավելել են, որ անվտանգության նկատառումներից ելնելով՝ Մոսկվայի ժամանակով ժամը 10:26-ից չվերթների մի մասը վերահասցեավորվել է Մոսկվայի ավիացիոն հանգույցի այլ օդանավակայաններ:
Մոսկվայի ժամանակով 11:55-ից թռիչքների սահմանափակումները հանվել են: Հայտնել են, որ այս պահին օդանավակայանային համալիրն աշխատում է բնականոն ռեժիմով։
Աշխտատանքերի դադարեցման պատճառների մասին օդանակայանի մամուլի ծառայությունից մանրամասներ չեն հայտնել։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







