Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 22:36

Հայաստանն ու Ադրբեջանը պետք է «բարդ փոխզիջումների» գնան․ Մեթյու Միլլեր

Հայաստանն ու Ադրբեջանը պետք է «բարդ փոխզիջումների» գնան․ Մեթյու Միլլեր

ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերն ասել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է «բարդ փոխզիջումների» գնան խաղաղ համաձայնագրի հասնելու համար։

«Մենք շարունակում ենք խոսել խաղաղության պայմանագրի մասին։ Մենք շարունակում ենք հավատալ, որ խաղաղության համաձայնագիրը հասանելի է։ Սակայն մենք միշտ ասել ենք, որ որպեսզի այն հասանելի լինի, երկու կողմերն էլ պետք է գնան բարդ փոխզիջումների»,- ասել է նա ճեպազրույցի ժամանակ։

Միլլերի խոսքով, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը շարունակում է բանակցել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ՝ «խրախուսելու նրանց գնալ այդ բարդ փոխզիջումներին, որպեսզի նրանք կարողանան համաձայնության գալ»։

ՀՀ  արտգործնախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով գտնվում էր Վաշինգտոնում, որտեղ հունիսի 27-ին մեկնարկել էր Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցությունների հերթական փուլը։ Հունիսի 27-ին Վաշինգտոնում տեղի էր ունեցել ՀՀ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների և ԱՄՆ պետքարտուղարի հանդիպումը։ Ավելի վաղ Միրզոյանը բանակցություններ էր վարել ԱՄՆ պետքարտուղարի հետ։

Հունիսի 30-ին ՀՀ ԱԳՆ-ն Armenia Today-ին հայտնել է, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները Վաշինգտոնում կայացած բանակցությունների շրջանակում երեք առանցքային հարցի շուրջ համաձայնության չեն եկել։ «Այդ առանքային հարցերն են՝ սահմանազատման գործընթաց, որը ենթադրում է 1975 թվականի քարտեզները, զորքերի հետքաշում Հայաստան-Ադրբեջան սահմանից և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների մասին միջազգային գործընթաց»,- մանրամասնել են գերատեսչությունից։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+