ԼՂ Մարտունու շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման մեկ դեպք, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
«Մարտունու շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում, զոհեր և վիրավորներ չեն եղել»,- ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում դեպքի առնչությամբ։
Ավելի վաղ Արցախի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ հունիսի 29-ին ադրբեջանական զինուժը խախտել է հրադադարը՝ կրակ բացելով Մարտունու շրջանի Ճարտար գյուղի մոտակայքում գտնվող դաշտում աշխատող կոմբայնի ուղղությամբ։ Նույն օրը վարչությունը հայտնել է Մարտունու շրջանի Մաճկալաշեն գյուղի դաշտերում ադրբեջանական զինուժի կողմից կոմբայնի գնդակոծման մասին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







