ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը, ի թիվս այլ հարցերի, քննարկել են ՀՀ-ի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցը, Armenia Today-ին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ Բլինքենի և Ֆիդանի հանդիպումը տեղի է ունեցել Լոնդոնում Ուկրաինայի վերակառուցմանը նվիրված միջազգային երկօրյա համաժողովի շրջանակում։
Պետքարտուղարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև Ուկրաինայում տիրող իրավիճակը, ՆԱՏՕ-ի ընդլայնումը, Սևծովյան հացահատիկի նախաձեռնության իրականացումը, ինչպես նաև երկկողմ կապերը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







