Չինաստանը նոր կորոնավիրուսով վարակվելու հաստատված դեպքերի թիվը հասել է 80 754-ի, որոնցից 3136-ը մահացել են, գրեթե 60 հազարը բուժվել և դուրս են գրվել հիվանդանոցներից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Ռիա Նովոստին», պարզ է դառնում առողջապահության պետական կոմիտեի հաղորդագրությունից:
«Առողջապահության հարցերով պետական կոմիտեն 31 նահանգներից (շրջաններից, կենտրոնական ենթակայության քաղաքներից) տեղեկատվություն է ստացել կորոնավիրուսի նոր տեսակի վարակման 80 754 հաստատված դեպքերի մասին, այդ թվում՝ այժմ հիվանդ է 17 721 մարդ (4 794 մարդ գտնվում է ծանր վիճակում), 59 897 մարդ դուրս է գրվել հիվանդանոցներից, 3136 — ը մահացել է», — ասված է պետական կոմիտեի հաղորդագրության մեջ:
Վերջին մեկ օրում ամբողջ երկրում գրանցվել է վարակման 19 նոր դեպք, հիվանդանոցներից դուրս է գրվել 1297 մարդ, մահացել է 17-ը (բոլորը Հուբեյ նահանգում), գրանցվել է ևս 36 դեպք՝ կորոնավիրուսի կասկածով:
Նշենք, որ ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինփինը մարտի 10-ին ժամանել Է կորոնավիրուսի տարածման Էպիկենտրոն՝ Չինաստանի Հուբեյի նահանգի վարչական կենտրոն Ուհան քաղաք:
Ուղևորության նպատակը, ինչպես հետևում Է հաղորդագրությունից, «համաճարակի հաղթահարման աշխատանքների ստուգումն Է Հուբեյում և, մասնավորապես, Ուհանում»:
Չինաստանի ղեկավարը մտադիր Է հանդիպել «վարակի դեմ պայքարի առաջնագծին աշխատող բժիշկների, չինական բանակի զինծառայողների, հանրային անվտանգության ոլորտի աշխատողների, ստորին շղթային կադրային աշխատողների, կամավորների ու հիվանդների, բնակչության հետ»:
Ինչպես մարտի 10-ին հայտնել Է Չինաստանի առողջապահության հարցերի պետական կոմիտեն, անցած 24 ժամվա ընթացքում երկրում գրանցվել Է նոր տիպի կորոնավիրուսի հարուցած թոքաբորբից մահվան 17 դեպք եւ հայտնաբերվել Է 19 նոր վարակակիր: Մահվան բոլոր դեպքերը բաժին են ընկել Ուհանին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






