Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) անցած օրվա ընթացքում աշխարհում կորոնավիրուսով վարակման 2241 նոր դեպք է արձանագրել, որոնցից 143-ը բաժին է ընկել Չինաստանին: Այս մասին ասված է ԱՀԿ-ի՝ ուրբաթ օրը տարածածա հայտարարության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Չինաստանի սահմաններից դուրս վարակ է հայտնաբերվել 2098 մարդու մոտ։
ԱՀԿ-ի տվյալներով՝ աշխարհում հաստատվել է վարակի 95333 դեպք, որոնցից 80565-ը՝ Չինաստանում, 14768-ը՝ դրա սահմաններից դուրս: Վերջին տվյալներով՝ համաճարակի զոհ է դարձել 3042 մարդ Չինաստանում (31-ը՝ անցած օրվա ընթացքում) և 267-ը՝ ամբողջ աշխարհում (53-ը՝ մեկ օրում):
Չինաստանի սահմաններից դուրս ամենից շատ վարակվել են Հարավային Կորեայում, Իրանում և Իտալիայում։ Ընդհանուր առմամբ, վարակման դեպքեր են հայտնաբերվել ավելի քան 70 երկրներում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






