Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 22:42

Իսրայելում բացվել է Հայոց ցեղասպանությանը նվիրված հրապարակ

Իսրայելում բացվել է Հայոց ցեղասպանությանը նվիրված հրապարակ

Իսրայելի Հայֆա քաղաքում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության հրապարակի բացումը, հայտնում է Հայ առաքելական եկեղեցու Երուսաղեմի պատրիարքարանի դիվանապետ Աղան Գոգչեանը։

Բացման արարողությանը, որը տեղի ունեցավ մարտի 20-ին, ներկա են եղել Հայ առաքելական եկեղեցու Երուսաղեմի պատրիարքարանի, Իսրայելի հայ համայնքի, Հայֆայի քաղաքային խորհրդի ներկայացուցիչներ։

Իսրայելի Ynet հրատարակությունը մարտի 13-ին հայտնել էր, որ Իսրայելում Թուրքիայի դեսպան Շաքիր Օզքան Թորունլերը դիմել է Իսրայելի կառավարությանը, որպեսզի թույլ չտան քաղաքում Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանի տեղադրումը։ Թորունլերը նամակը հղել էր Իսրայելի մշակույթի և սպորտի նախարար Միկի Զոհարին։ Նախարարը ձեռնպահ էր մնացել նամակին պատասխանելուց և այն վերահղել էր Իսրայելի ԱԳՆ-ին, որն էլ, իր հերթին, խորհուրդ էր տվել անպատասխան թողնել Թորունլերի նամակը։

«Եթե ​​Անկարան պնդի պատասխան ստանալ, «պետք է ասել, որ դա [Հայֆայի] քաղաքային խորհրդի որոշումն է, և պետությունը չի կարող միջամտել դրան», — նշել է հրատարակությունը՝ վկայակոչելով իսրայելցի դիվանագետների առաջարկությունը։ Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու և նրա զոհերի հիշատակին հուշարձան կանգնեցնելու որոշումը Հայֆայի քաղաքային խորհուրդն ընդունել էր մոտ երկու ամիս առաջ, հիշեցրել է Ynet-ը։

Այս որոշումից հետո Հայֆան դարձավ Իսրայելի երկրորդ քաղաքը, որը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը՝ Պետահ Տիկվայից հետո։ Հայֆան Իսրայելի երրորդ ամենամեծ նավահանգստային քաղաքն է, որը գտնվում է երկրի հյուսիսում։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+