Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 22:08

Իրանին լրտեսելու դիմաց Իսրայելն Ադրբեջանին զենք է վաճառում. ԶԼՄ

Իրանին լրտեսելու դիմաց Իսրայելն Ադրբեջանին զենք է վաճառում. ԶԼՄ

Իսրայելն Ադրբեջանին զենք է վաճառում նավթի և իրանական հետախուզության հասանելիության դիմաց,  գրում է Haaretz պարբերականը:

Ադրբեջանական տրանսպորտային ինքնաթիռը մարտի 2 — ին վայրէջք է կատարել Էյլաթի մերձակա Օվդա փակ ավիաբազայում, որը միակն է Իսրայելում, որտեղից թույլատրված է պայթուցիկ նյութերի արտահանումը, ասվում է Haaretz-ի լրագրողական հետաքննության մեջ:

Արդեն երկու ժամ անց ադրբեջանական Ил-76-ը կրկին օդ բարձրացավ, թռավ Իսրայելի կենտրոնի վրայով և շարունակեց իր ճանապարհը Թուրքիայի տարածքով դեպի Բաքու։

Դատելով ավիատրեքինգի կոմերցիոն ծառայությունների բաց տվյալներից՝ վերջին 7 տարիների ընթացքում ադրբեջանական Silkway ընկերության 92 բեռնատար թռիչք է վայրէջք կատարել ԱԹՍ-ի բազայում։ «Իսրայելն ու Ադրբեջանը շուրջ երկու տասնամյակ ռազմավարական դաշինք ունեն, որի շրջանակներում Իսրայելը միլիարդավոր դոլարների ռազմական տեխնիկա է վաճառում շիա մեծ երկրին, իսկ դրա դիմաց Ադրբեջանը նավթ է մատակարարում ու «պատուհան» է հանդիսանում դեպի Իրանին», — գրում է Haaretz-ը:

Ինչպես ասվում է հոդվածում, Ադրբեջանը Մոսադին թույլ է տվել շտաբ-բնակարան ստեղծել Իրանում տեղի ունեցող իրադարձություններին հետևելու համար, և նույնիսկ իր օդանավակայանը պատրաստել է Իսրայելին օգնություն ցուցաբերելու համար, եթե նա հարձակվի Իրանի միջուկային օբյեկտների վրա:

Երկու տարվա վաղեմության հաղորդագրությունների համաձայն՝ Մոսադի գործակալները, որոնք գողացել են իրանական միջուկային արխիվը, այն Իսրայել են տեղափոխել Ադրբեջանի տարածքով։ Ադրբեջանում պաշտոնական հրապարակումների համաձայն՝ Իսրայելը տարիներ շարունակ երկրին վաճառել է սպառազինության ամենաժամանակակից համակարգերը, այդ թվում՝ բալիստիկ հրթիռները, ՀՕՊ և ՌԷՊ համակարգերը, կամիկաձե անօդաչու թռչող սարքերը և այլն։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+