Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 22:48

Ֆրանսիայի ԱԳՆ-ն Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի իրական վտանգի մասին է հայտարարել

Ֆրանսիայի ԱԳՆ-ն Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի իրական վտանգի մասին է հայտարարել

Ֆրանսիան չափազանց անհանգստացած է Լաչինի միջանցքի շրջափակմամբ և մշտապես պահանջում է դրա ապաշրջափակումը, RTVI-ին տված հարցազրույցում հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ մամուլի քարտուղար Անն Կլեր Լեժանդրը:

«Այսօր մենք չափազանց մտահոգված ենք Լաչինի միջանցքի շրջափակմամբ, մենք անընդհատ պահանջում ենք, որ այդ միջանցքն ապաշրջափակվի, և որպեսզի պարենային և հումանիտար օգնությունը հասցվի բնակչությանը։ Լեռնային Ղարաբաղում առկա է լուրջ հումանիտար ճգնաժամի առաջացման իրական վտանգ։ Բացի այդ, մենք ցանկանում ենք և աջակցում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների վերսկսմանը», — ասել է նախարարության ներկայացուցիչը։

Նա նշել է, որ գոյություն ունի եվրոպական միջնորդություն, որին Փարիզն անկասկած աջակցում է՝ հիշեցնելով, որ «Ֆրանսիայի նախագահի շնորհիվ երկու երկրների ներկայացուցիչները կարողացել են միմյանց հետ խոսել անցյալ տարվա հոկտեմբերին Պրահայի գագաթնաժողովի շրջանակներում»:

«Մենք որոշել ենք այդ շրջանակներում Եվրամիության առաքելությունը Հայաստանի կողմից ուղարկել սահման՝ լարվածությունը նվազեցնելու և նրա սահմանների պահպանումն ապահովելու նպատակով։ Ես կարծում եմ, որ մեր աջակցությունն արտահայտվել է պետական ամենաբարձր մակարդակով։ Ֆրանսիայի նախագահն անձամբ է գործադրել բոլոր ջանքերը, որպեսզի մենք կարողանանք վերսկսել բանակցությունները, և որպեսզի այդ իրավիճակը կարգավորվի, և լարվածությունը նվազի», — հայտարարել է Լեժանդրը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+