Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 21:43

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելն ու ԱՄՆ-ն կմեծացնեն Իրանին հակազդելու ջանքերը

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելն ու ԱՄՆ-ն կմեծացնեն Իրանին հակազդելու ջանքերը

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելն ու ԱՄՆ-ն կմեծացնեն Իրանին հակազդելու համատեղ ջանքերը, որպեսզի Թեհրանին թույլ չտան միջուկային զենք ձեռք բերել: Այս մասին վարչապետը հայտարարել է Երուսաղեմում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հանդիպումից հետո, փոխանցում է ТАСС-ը։

«Ես կարծում եմ, որ ընդհանուր կոնսենսուս է ստեղծվել, որ այդ (իրանական) ռեժիմը չպետք է միջուկային զենք ստանա։ Մենք հիանալի զրույց ունեցանք միասնական քաղաքականության մշակման և վտանգի կանխարգելման ուղղությամբ համատեղ աշխատելու փորձերի շուրջ։ Կրկնեմ՝ մեր քաղաքականությունն է, իմ քաղաքականությունն է անել ամեն ինչ, ինչ ի զորու է Իսրայելին, որպեսզի Իրանին թույլ չտա ստանալ միջուկային զենք և դրա առաքման միջոցներ», — մեջբերում է Նեթանյահուի խոսքը գործակալությունը։

Նա նաև հույս է հայտնել, որ մոտալուտ ապագայում բեկում կլինի արաբների հետ Իսրայելի հարաբերությունների կարգավորման հարցում: Նրա խոսքով՝ արաբական երկրների հետ Իսրայելի հաշտեցումը կօգնի լուծել Պաղեստինի խնդիրը։ Իսրայելի վարչապետը խոսել է Իսրայելի և արաբական երկրների միջև «խաղաղության շրջանակի ընդլայնման» նախանշված հեռանկարների մասին, նրա խոսքով՝ այդ թեման նրանք քննարկել են Բլինքենի հետ հանդիպման ժամանակ։

Գործակալությունը նշում է, որ Բլինքենը հունվարի 29-31-ը կատարում է մերձավորարևելյան շրջագայություն, որը նա սկսել է Եգիպտոս այցից: Իսրայելից հետո ԱՄՆ պետքարտուղարը նախատեսում է նաև այցելել Հորդանան գետի արևմտյան ափ և այնտեղ հանդիպել Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասի հետ:

ԱՄՆ պետքարտուղարի այցն Իսրայել տեղի է ունենում արևմտյան և մերձավորարևելյան ԶԼՄ-ների այն հաղորդագրությունների ֆոնին, թե ԱՄՆ-ն և Իսրայելը ներգրավված են Իրանի պաշտպանական ձեռնարկության վրա անօդաչու թռչող սարքերի հարվածին:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+