Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 22:20

Աուդիտորները Վիկտորիա Բեքհեմի նորաձևության ապրանքանիշի կուտակած պարտքերի մասին են հայտնել

Աուդիտորները Վիկտորիա Բեքհեմի նորաձևության ապրանքանիշի կուտակած պարտքերի մասին են հայտնել
Designer Victoria Beckham poses for photographers upon arrival at the The Fashion Awards 2018 in central London, Monday, Dec. 10, 2018. (Photo by Joel C Ryan/Invision/AP)

Աուդիտորները Վիկտորիա Բեքհեմի նորաձևության ապրանքանիշի 66,3 միլիոն ֆունտ ստեռլինգ պարտք են հայտնաբերել: Այս մասին հայտնում է Daily Mail-ը։

Պարբերականի տվյալներով՝ 2021 թվականին Վիկտորիա Բեքհեմի ընկերությունը կրել է 5,88 մլն ֆունտ ստեռլինգ վնաս, իսկ 2022 թվականի արդյունքներով ընկերության ընդհանուր պարտքն աճել է մինչև 66,3 մլն ֆունտ: Հաղորդվում է, որ ընկերության տնօրեններին, այդ թվում՝ Վիկտորիային և նրա ամուսնուն՝ Դևիդին, դիվիդենտներ չեն վճարվել: Ստուգումն իրականացրած աուդիտորների կարծիքով՝ Վիկտորիա Բեքհեմի նորաձևության տունը «հազիվ թե կարողանա» շարունակել աշխատանքը նման պարտքերով։

48-ամյա Վիկտորիա Բեքհեմն իր նորաձևության ապրանքանիշը սկսել է 2008 թվականին՝ սկսելով զգեստների փոքր հավաքածուի թողարկմամբ։ Շուկայում հաջողությունից հետո դիզայներն ընդլայնել է տեսականին՝ սեփական ապրանքանիշի ներքո ներկայացնելով պայուսակներ, կոշիկներ և կոսմետիկ արտադրանք։ 2011 թվականին Victoria Beckham ապրանքանիշը արժանացել է Մեծ Բրիտանիայում տարվա ապրանքանիշի կոչմանը, իսկ 2017 թվականին նրա հիմնադիրը արժանացել է բրիտանական կայսրության շքանշանի՝ նորաձևության արդյունաբերությանը մատուցած ծառայությունների համար։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+