Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 22:31

ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարը համարում է, որ ՀԱՊԿ-ին այլընտրանք չկա

ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարը համարում է, որ ՀԱՊԿ-ին այլընտրանք չկա

ՀԱՊԿ-ի առջև բարդ խնդիրներ են դրված աշխարհաքաղաքական խոշոր մարտահրավերների ֆոնին, սակայն դրա համար այլընտրանք չկա։ РИА новости-ի փոխանցմամբ՝ հայտարարել է ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը:

«Աշխարհը ականատես է լինում աշխարհաքաղաքական խոշոր մարտահրավերների, և պետք է լուծել շատ բարդ քաղաքական, տնտեսական և այլ խնդիրներ։ Ոչ պակաս բարդ խնդիրներ կան նաև ՀԱՊԿ-ի առջև։ Այս բոլոր մարտահրավերներն ու խնդիրներն անդրադառնում են մեր կազմակերպության առանցքային դերին, հեղինակությանը և տարածաշրջանային անվտանգության ապահովման գործուն մեխանիզմ լինելու կարողությանը։ .. Խորապես համոզված եմ, որ ՀԱՊԿ-ի համար այլընտրանք չկա, այն ի վիճակի է լուծել այն խնդիրները, որոնք դրված են նրա վրա», — հայտարարել է Տասմագամբետովը՝ ելույթ ունենալով ՀԱՊԿ քարտուղարության և կազմակերպության Մշտական խորհրդի անդամների առջև:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Տասմագամբետովի թեկնածությունն առաջադրվել է Ղազախստանի ղեկավարության կողմից և հաստատվել ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի 2022 թվականի նոյեմբերի 23-ի որոշմամբ։ Նա պարտականությունները կկատարի երեք տարի՝ մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը։

Իմանգալի Նուրգալիևիչ Տասմագամբետովը ծնվել է 1956 թվականին Ղազախստանի ԽՍՀ Գյուրևսկի շրջանի Նովոբոգատ գյուղում։ 1979 թվականին ավարտել է Պուշկինի անվան Ուրալի մանկավարժական ինստիտուտի բնաշխարհագրական ֆակուլտետը (այժմ՝ Մ.Ուտեմիսովի անվան Արևմտյան Ղազախստանի պետական համալսարան)՝ «աշխարհագրության և կենսաբանության ուսուցիչ» մասնագիտությամբ։ Աշխատել է որպես ուսուցիչ, այնուհետև՝ Ղազախստանի ԽՍՀ կոմունիստական երիտասարդական միության կառույցներում։ Անցել է շրջանային կոմիտեի բաժնի վարիչից մինչև Ղազախստանի Լենինյան կոմունիստական երիտասարդական միության կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղար։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+