Հնդիկ դերասանուհի Տունիշա Շարմային մահացած են գտել հանդերձարանում՝ «Ալի Բաբա. մարտիկի լեգենդը» սերիալի նկարահանումների ժամանակ։ Այս մասին հայտնում է India Today-ը։
Աղբյուրը հայտնում է, որ 20-ամյա դերասանուհին ինքնասպան է եղել։ Այն բանից հետո, երբ ականատեսները հայտնաբերել են աղջկան, նրան տեղափոխել են հիվանդանոց, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել աստղի կյանքը։
Շարմայի հետ սերիալի արտադրությանը մասնակցել է նաև նրա ընկերը՝ Շիզան Մոհամմեդ Խանը։ Դերասանուհու գործընկերները պատմել են, որ չեն նկատել նրա տարօրինակ պահվածքը, սոցիալական ցանցերում աղջիկը կադրեր է հրապարակել նկարահանումներից և երկրպագուներին հորդորել հետևել նախագծի շարունակությանը։
Ոստիկանությունը պարզում է մահացածի մահվան հանգամանքները։ Նախաքննությունը շարունակվում է։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







