Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 22:28

Եկել ենք մեր աջակցությունը հայտնենք արցախցի մայրերին, որոնք ունեն նորածիններ. մայրիկների ակցիան ՄԱԿ-ի մոտ

Եկել ենք մեր աջակցությունը հայտնենք արցախցի մայրերին, որոնք ունեն նորածիններ. մայրիկների ակցիան ՄԱԿ-ի մոտ

Մի խումբ քաղաքացիներ այսօր հերթական բողոքի ակցիան են իրականացրել ՀՀ-ում ՄԱԿ-ի գրասենյակի մոտ։

«Եկել ենք մեր աջակցությունը հայտնենք արցախցի մայրիկներին, երկրորդը՝ նամակը փոխանցենք ՄԱԿ-ի գրասենյակին, և երրորդը կոչ հղենք այն մարդկանց, ովքեր Երևանում են և իրենց զերծ են պահում այս ամենից, պետք է իմանան, թե ինչ վիճակում են մեր 120 հազար համերկրացիները»,-նշել են նորածինների մայրերը։

Մայրիկներից մեկը նշեց, որ տեղյակ լինելով, որ ամբողջ Ստեփանակերտում և Արցախի դեղատներում վերջացել է կաթնային խառնուրդով կերը, իրենք՝ սրտացավ մայրիկներով որոշել են իրենց պարզ ակցիան անել՝  նամակ տալ  ՄԱԿ-ի գրասենյակին։ 

«Ընդամենը՝ մեկ խնդրանք ունենք՝ հիշե՛ք Արցախում կա շատ խոցելի խումբ՝ մինչև մեկ տարեկան նորածինները, որոնք սնվում են կաթնախառնուրդով։ Եթե դա վերջանա, ապա նրանք սնվելու այլ բան չունեն, և շատ լուրջ առողջական ռիսկեր են առաջանում, եթե այս իրավիճակն ավելի երկարի։ Ներկայացված է այս հարցը, որ այս խնդիրը կա։ ՄԱԿ-ը հումանիզմի միակ աղավնին է՝ որպես հումանիստական կառույց արեք ձեր անելիքը»,- նշեց կանանցից մեկը։

Armenia Today-ը կապ հաստատեց Արցախի առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Անգելինա Իսախանյանի հետ։ Վերջինս նշեց, որ Արցախում այս պահին սուր դեղորայքային պակաս չկա որևէ հաստատությունում, սակայն կա մտահոգություն մատակարարման դադարեցման ուղղությամբ։

Armenia Today-ը նաև կապ հաստատեց նաև Արցախի աշխատանքի և միգրացիայի հարցերի նախարարության մամուլի ծառայության հետ, որտեղից ասացին, որ մանկական կերերի առումով օգնության տրամադրում չունեն, սակայն նախկինում սոցիալապես անապահով ընտանիքներին տրամադրել են մանկական տակդիրներ, այժմ նույնպես տակդիրների տրամադրումը պահպանվում է։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ` «բնապահպանական» պատճառաբանություններով ժամը 10:30-ից փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այսօրվա դրությամբ ճանապարհը շարունակում է փակ մնալ: Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել դիմել ՌԴ Արցախի Հանրապետությունում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ անընդունելի համարելով միջանցքի փակումը, որը բերելու է Արցախում հումանիտար աղետի:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+