Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 22:30

Իրանի իշխանությունները վերացրել են բարքերի ոստիկանությունը

Իրանի իշխանությունները վերացրել են բարքերի ոստիկանությունը

Իրանի իշխանությունները բողոքի ակցիաների ֆոնին վերացրել են բարքերի ոստիկանությունը: Այս մասին հայտնում է Ria.ru-ն՝ վկայակոչելով «France Press» գործակալությունը:

«Իրանի գլխավոր դատախազ Մոհամմադ Ջաֆար Մոնտազերին հայտարարել է, որ բարքերի ոստիկանությունը վերացվել է իրավասու մարմինների կողմից»,-իր հերթին նշել է ISNA գործակալությունը:

Գլխավոր դատախազի խոսքով՝ նշված ոստիկանությունը ոչ մի ընդհանուր բան չի ունեցել դատական համակարգի հետ:

Դեկտեմբերի 2-ին հայտնի էր դարձել, որ Իրանի խորհրդարանում հասարակական մշակույթի հարցերով խորհուրդ կձևավորի, որի պարտականությունների մեջ կմտնի հիջաբ կրելու վերանայման հարցի մշակումը:

Ավելի վաղ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարներից Ամիր Ալի Հաջիզադեն հայտարարել էր, որ բողոքի ցույցերի ընթացքում երկրում սպանվել է ավելի քան 300 մարդ, այդ թվում՝ անվտանգության ուժերի աշխատակիցներ:

Իրանում բողոքի ակցիաներն սկսվել են սեպտեմբերի 17-ին 22-ամյա Մախսա Ամինիի հուղարկավորությունից հետո: Պաշտոնական վարկածի համաձայն՝ այդ քուրդ աղջիկը ձերբակալվել է ոստիկանության կողմից գլխաշորը սխալ կրելու պատճառով։ Հարցաքննության ժամանակ նա սրտի կաթված է ունեցել, որից մահացել է։ Սոցիալական ցանցերում, սակայն, տեղեկություն էր տարածվել, որ Ամինին ծեծի է ենթարկվել ոստիկանների կողմից։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+