Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 22:35

Իրանում սպանվել է աշխարհի առաջնությունում իր երկրի հավաքականի՝ ԱՄՆ-ից կրած պարտությունը տոնող տղամարդը

Իրանում սպանվել է աշխարհի առաջնությունում իր երկրի հավաքականի՝ ԱՄՆ-ից կրած պարտությունը տոնող տղամարդը

Իրանի Բենդեր-Էնզելի քաղաքում սպանվել է Մեհրան Սամաք անունով 27-ամյա երիտասարդը, որը ֆուտբոլի աշխարհի առաջնությունում տոնել էր ազգային հավաքականի՝  ԱՄՆ-ի հավաքականից կրած պարտությունը։ Այս մասին հայտնում է BBC-ն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ հակակառավարական ցույցերի ժամանակ տղամարդը շարժվել է իր մեքենայով՝ ազդանշան տալով խմբային փուլի երրորդ տուրի խաղում Իրանի ազգային հավաքականի՝ ԱՄՆ-ից կրած պարտության պատվին։ Նշվում է, որ իրավապահները սպանել են Սամաքին՝ գլխին հրազենային կրակոցով: Չորեքշաբթի օրը տեղի ունեցած տղամարդու հուղարկավորության ժամանակ հնչել են հակակառավարական կարգախոսներ։

Հիշեցնենք, որ հանդիպումը կայացել է «Ալ-Թումամա» մարզադաշտում և ավարտվել էր 1։0 հաշվով՝ հօգուտ ամերիկացիների։ Միակ գոլի հեղինակ դարձել էր կիսապաշտպան Քրիստիան Պուլիշիչը՝ հանդիպման 38-րդ րոպեին։

Զուգահեռաբար ընթացող խաղում Անգլիան 3-0 հաշվով հաղթել էր Ուելսին։ Այսպիսով, բրիտանացիները B խմբում առաջին տեղով դուրս էին եկել մրցաշարի փլեյ-օֆֆ՝ վաստակած 7 միավորով։ ԱՄՆ-ի հավաքականը 5 միավորով զբաղեցրել է երկրորդ տեղը, Իրանը 3 միավորով 3-րդն է, իսկ Ուելսը մեկ միավորով՝ չորրորդը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+