51-ամյա մեքսիկուհի Բլանկա Արելյանոն ծանոթությունների կայքի միջոցով զրուցել է մի տղամարդու հետ, որից հետո նրա հետ հանդիպելու ցանկություն է հայտնել։ Տղամարդուն հանդիպելու համար նա ստիպված է եղել երեք հազար մղոն անցնել։ Այս մասին հայտնում է Vice-ը։
Իր զարմուհու հետ զրույցում 2022 թվականի նոյեմբերի 7-ին, երբ վերջին անգամ շփվել էր, Արելյանոն ասել էր, որ իրեն լավ է զգում և խոստովանել, որ սիրահարված է նոր ծանոթին։
Ավելի ուշ բարեկամուհին անհանգստացել է, քանի որ կինը դադարել է պատասխանել զանգերին։ Աղջիկը օգնության համար դիմել է Twitter-ին և մտահոգություն հայտնել մորաքրոջ անվտանգության համար։
Պերուացի տղամարդը, սակայն, պնդել է, որ կինը լքել է իրեն և մտահոգություն է հայտնել նրա կորստի համար։ Գործով հետաքրքրվել է ոստիկանությունը, և նոյեմբերի 10-ին քննիչները հայտնաբերել են կտրված մատ՝ մատանիով, որով էլ ընտանիքը ճանաչել է Արելյանոյին։ Մեկ օր անց հայտնաբերվել է գլուխ, ձեռք և դի, որոնց ներքին օրգանները հանված են եղել։
Տղամարդուն բերման են ենթարկել։ Նրա բնակարանում հայտնաբերվել են արյունոտ հետքեր, նա նաև TikTok-ում տեղադրել է մարդու օրգանների տեսանյութեր։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







