Ղազախստանում ավարտվում է նախագահական ընտրությունների քվեարկությունը, տեղի ժամանակով ժամը 20:00-ի դրությամբ մասնակցությունը կազմել է 69,31%: Այս մասին հայտնում է Kazakhstan Today-ը՝ հղում անելով Ղազախստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովին:
Ժամը 20: 00-ին ավարտվել է քվեարկությունը Ղազախստանի 15 շրջանների ընտրական տեղամասերում: Մնացած շրջաններում ընտրատեղամասերը կփակվեն Աստանայի ժամանակով ժամը 21: 00-ին: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ղազախստանի նախագահի արտահերթ ընտրությունների անցկացման օր է նշանակվել նոյեմբերի 20-ը։ Համապատասխան հրամանագիրը ստորագրել էր երկրի գործող նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։ Նախագահի պաշտոնի համար պայքարում են 6 թեկնածուներ: Պայքարում գործող նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն է: Նախագահի պաշտոնի համար պայքարում են նաև Նուրլան Աուեսբաևը (Ազգային սոցիալ-դեմոկրատական կուսակցություն), Մեյրամ Կաժիկենը «Ամանաթ» արհմիությունների միությունից, «Աույլ» կուսակցությունից Ժիգուլի Դաիրաբաևը, սոցիալական աշխատողների դաշինքից Կարակաթ Աբդեն, «Ղազախ մայրեր, ավանդույթների ճանապարհ» ասոցիացիայից Սալթանատ Տուրսինբեկովան :





































