ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հրամայել է սկսել զորքերի հետքաշումը Դնեպրի ափ։
«Ձեռնամուխ եղեք զորքերի դուրսբերմանը և ձեռնարկեք բոլոր միջոցները՝ ապահովելու համար անձնակազմի, զենքի և տեխնիկայի անվտանգ տեղափոխումը Դնեպր գետից այն կողմ», — ТАСС-ի փոխանցմամբ՝ նա խնդիր է դրել Ռուսաստանի զորքերի միացյալ խմբավորման հրամանատար Սերգեյ Սուրովիկինին, ով չորեքշաբթի օրը պաշտպանության գերատեսչության ղեկավարին զեկուցել է այս գոտում տիրող իրավիճակի մասին:
Այսպես, Սուրովիկինը պատմել է, որ հատուկ ռազմական գործողության գոտում գործողությունների առավել նպատակահարմար տարբերակը Դնեպրի արգելապատնեշի գծով պաշտպանության կազմակերպումն է։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







