Մոսկվայի Լեֆորտովյան դատարանը պետական դավաճանության քրեական գործով ձերբակալել է ռուսաստանցուն, հաղորդում է РИА Новости-ն:
«Դատարանը նոյեմբերի 7 — ին բավարարել է Գ.Կ. Վերդիյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ նախաքննության միջնորդությունը», — գործակալությանը հայտնել են դատարանում:
Նշվում է, որ «պետական դավաճանություն» քրեական հոդվածով տղամարդուն սպառնում է 12-20 տարվա ազատազրկում, գործի մանրամասները դատարանում չեն բացահայտվել նյութերի գաղտնիության պատճառով:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







