Backstreet Boys-ի մենակատար Նիք Քարթերը արտասվել է Լոնդոնում կայացած համերգի ժամանակ՝ իր կրտսեր եղբոր՝ Ահարոնի մահվան պատճառով։ Այս մասին հայտնում է dailymail-ը։
Մենակատարը գտնվում էր բեմում, երբ իմացել է ընտանեկան ողբերգության մասին։ Քարթերը սկսել է էմոցիոնալ երգել «Show Me The Meaning of Being Lonely» խմբի հիթը, սակայն չի կարողացել ավարտել երգը։ Երաժիշտը սկսել է լաց լինել։ Նրա կոլեկտիվի գործընկերները աջակցել են նրան:
«Մենք բոլորս միասին ենք մեծացել։ Եղել են վերելքներ և վայրէջքներ։ Մենք կորցրել ենք մեր ընտանիքի անդամներից մեկին։ Նիկի կրտսեր եղբայրը՝ Ահարոնը, մահացել է երեկ՝ 34 տարեկանում», — հայտարարել է խմբի անդամ Քևին Ռիչարդսոնը։
Ահարոն Քարթերը մահացել է նոյեմբերի 5-ին։ Նրա մարմինը գտել են Լանկաստերի տանը։ Մահվան պատճառը չի հստակեցվել։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







