Թուրքիայում տեղի են ունեցել տեղական արտադրության բալիստիկ հրթիռի փորձարկումներ, РИА новости-ի փոխանցմամբ՝ հաղորդում է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրները:
«Թուրքիան երեքշաբթի օրը տեղական արտադրության փոքր հեռահարության բալիստիկ հրթիռի փորձարկում է իրականացրել Սև ծովի վրա», — ասված է հաղորդագրության մեջ:
Աղբյուրների խոսքով՝ հրթիռն արձակել են տեղական ժամանակով առավոտյան ժամը 7-ին Ռիզե նավահանգստային քաղաքի մոտ գտնվող օդանավակայանի տարածքից: Այն անցել է 561 կիլոմետր և ընկել է ծովը տարածքում։
Առաջին անգամ Թուրքիան սեփական բալիստիկ հրթիռներ է փորձարկել 2018-ի մարտին։ Այն ժամանակ փորձարկվում էր փոքր և միջին շառավղով Gökdoğan հրթիռը և հեռահար գործողության Bozdoğan հրթիռը։ Այս տարվա հուլիսին փորձարկվել է Gökdoğan հրթիռը՝ ռադիոլոկացիոն ինքնանշանի գլխիկով։ Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության ղեկավար Իսմայիլ Դեմիրի խոսքով՝ երկու հրթիռներն էլ սպառազինություն կստանան մինչև տարեվերջ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







