Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 22:22

ԵԽԽՎ 47 պատգամավորներ դատապարտել են ադրբեջանական ագրեսիան

ԵԽԽՎ 47 պատգամավորներ դատապարտել են ադրբեջանական ագրեսիան

ԵԽԽՎ 47 պատգամավորներն իրենց հայտարարության մեջ դատապարտել են Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դեմ, պահանջել են դուրս բերել ադրբեջանական ուժերը երկրի տարածքից և վերադարձնել գերիներին:

Հայտարարության մեջ ընդգծվում է, որ Ադրբեջանը «2022թ. սեպտեմբերին լայնածավալ ռազմական ագրեսիա է նախաձեռնել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի դեմ»: Նշվում է, որ այդ «ռազմական ագրեսիայի հրահրված գործողությունների ընթացքում Ադրբեջանը նաև հարվածներ է հասցրել Հայաստանի խիտ բնակեցված բնակավայրերի քաղաքացիական ենթակառուցվածքներին, ինչը հանգեցրել է հարյուրավոր մարդկային զոհերի, ներառյալ քաղաքացիական անձանց»: Հայտարարության հեղինակները նաև նշել են, որ  գերեվարված զինվորականների նկատմամբ կտտանքների սարսափելի վկայություններ կան, ինչպես նաև զոհված զինվորների, այդ թվում՝ կանանց մարմինների նկատմամբ բռնությունների դեպքերի մասին:

«Մենք ամենավճռական ձևով դատապարտում ենք Ադրբեջանի ագրեսիան, որը ՄԱԿ-ի կանոնադրության, Հելսինկյան եզրափակիչ ակտի, միջազգային մարդասիրական իրավունքի և Եվրոպայի խորհրդի առջև Ադրբեջանի կանոնադրական, կոնվենցիոն և անդամակցության պարտավորությունների աղաղակող խախտում է։ Մենք նաև դատապարտում ենք ադրբեջանական զինված ուժերի դիտավորյալ սպանությունները, խոշտանգումները և անմարդկային վերաբերմունքը ռազմագերիների և գերեվարված հայերի նկատմամբ, որոնց տեսագրությունները հրապարակվել են սոցիալական ցանցերում», — ասված է հայտարարության մեջ:

Պատգամավորները կոչ են արել Ադրբեջանին ձեռնպահ մնալ Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ ցանկացած հետագա ագրեսիայից և խաղաղ մասնակցել բանակցային գործընթացին, ինչպես նաև պահանջել են Ադրբեջանի զինված ուժերի անհապաղ և անվերապահ դուրսբերումը Հայաստանի ինքնիշխան տարածքից և բոլոր գերիների անհապաղ վերադարձը:

Հայտարարությունը ստորագրել են ԵԽԽՎ 47 պատգամավորներ, որոնց թվում են Ֆրանսիայի, Հունաստանի, Կիպրոսի, Սլովենիայի, Նորվեգիայի, Իսլանդիայի, Ավստրիայի, Իսպանիայի, Իտալիայի, Նիդեռլանդների, Լեհաստանի, Լատվիայի, Շվեդիայի, Շվեյցարիայի ներկայացուցիչները:

Ավելի վաղ ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցողներ Քիմո Կիլյունենը և Բորիաննա Աբերգը կոչ էին արել Ադրբեջանին դուրս բերել զորքերը Հայաստանի տարածքից և ազատ արձակել ռազմագերիներին։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+