Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 22:09

Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունները փակուղում են

Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունները փակուղում են

Եվրահանձնաժողովը (ԵՀ) հայտարարել է, որ Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունները նախկինի պես փակուղում են: Այս մասին ТАСС-ի փոխանցմամբ՝ չորեքշաբթի հայտնել է Die Welt թերթը՝ վկայակոչելով իր տրամադրության տակ եղած զեկույցն այն երկրների առաջընթացի մասին, որոնք ցանկանում են միանալ Եվրամիությանը։

Պարբերականի տեղեկություններով՝ Թուրքիայի վերաբերյալ զեկույցը շատ քննադատական է։ «Թուրքիայի հետ անդամակցության բանակցությունները նախկինի պես փակուղում են։ Թուրքիան չի փոխել Եվրամիությանն անդամակցելու բացասական միտումը», — նշվում է փաստաթղթում։ «Ժողովրդավարության, օրենքի գերակայության, հիմնական իրավունքների և դատական համակարգի անկախության ոլորտներում լուրջ հետընթաց է նկատվում», — ասված է զեկույցում: Ընդ որում, նշվում է, որ «այդ հարցերի շուրջ երկխոսությունը մնում է ԵՄ-ի և Թուրքիայի միջև հարաբերությունների անքակտելի մասը»:

Միևնույն ժամանակ Եվրահանձնաժողովը ընդգծել է Թուրքիայի կարևոր ռազմավարական դերը։ «ԵՄ-ն ռազմավարական առումով շահագրգռված է Արևելյան Միջերկրածովյան տարածաշրջանում կայուն և անվտանգ միջավայրում և Թուրքիայի հետ համագործակցության և փոխադարձ շահերի հիման վրա հարաբերությունների զարգացմամբ։ Սակայն միևնույն ժամանակ Եվրամիությունը նույնպես պատրաստ է պաշտպանել իր և անդամ պետությունների շահերը»,-արձանագրվում է տեքստում։

Բացի այդ, Եվրահանձնաժողովը բարձր է գնահատել Թուրքիայի կառավարության միջնորդական ջանքերը Ուկրաինայի հակամարտությունում։ Դրա հետ մեկտեղ Եվրահանձնաժողովը դժգոհություն է հայտնել Ռուսաստանի դեմ Արևմուտքի սահմանած պատժամիջոցների վերաբերյալ Թուրքիայի դիրքորոշումից: «Այն փաստը, որ Թուրքիան չի միացել ԵՄ սահմանափակող միջոցներին, մտահոգություն է առաջացնում հատկապես ապրանքների ազատ շրջանառության նկատմամբ, այդ թվում այն ապրանքների, որոնք կարող են օգտագործվել ռազմական և ոչ ռազմական նպատակներով (երկակի նշանակության)», — ասվում է զեկույցում։

Սպասվում է, որ փաստաթուղթը պաշտոնապես կներկայացվի չորեքշաբթի։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+