Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 21:03

Էրդողանը Կիպրոսի հյուսիսում հարվածային դրոնների տեղակայման մասին է հայտնել

Էրդողանը Կիպրոսի հյուսիսում հարվածային դրոնների տեղակայման մասին է հայտնել

Թուրքիան Կիպրոսի հյուսիսում սեփական անօդաչու թռչող սարքեր է տեղակայել, այդ թվում՝ հարվածային դրոններ, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, փոխանցում է Anadolu-ն: «Չեմ բացառում կղզի սպառազինության նոր մատակարարումները։ Դա մեր իրավունքն է։ Մենք պետք է ամբողջությամբ ապահովենք Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը բոլոր ուղղություններից», — ընդգծել է նա։

Էրդողանը դա անվանել է Թուրքիայի առաջին արձագանքը ԱՄՆ-ի՝ հունական Կիպրոսին զենքի մատակարարման էմբարգոն չեղարկելու որոշմանը։

Թուրքիայի նախագահը, մեկնաբանելով Կիպրոսի հյուսիսում գտնվող Կարպազ թերակղզում երկրի նոր ռազմաբազայի մասին հարցը, նշել է, որ անկախ դրա վերաբերյալ որոշումից, Թուրքիայի տարածքից թռչող թուրքական ՌՕՈՒ ինքնաթիռներն արդեն կարող են կարճ ժամանակում հասնել կղզու: «Որևէ խնդիր այս հարցում էլ չկա», — ընդգծել է նա։

Էրդողանը խոսել է նաև Կիպրոսի նախագահի՝ Թուրքիային ուղղված խնդրանքի մասին՝ երկկողմ հանդիպման մասին։ «Նիկոս Անաստասիադիսը (Պրահայում) պնդում էր երկկողմ հանդիպման համար։ Ես ի պատասխան հիշեցրեցի, որ իր լիազորությունների ժամկետն ավարտվում է երկու ամսից։ Նման իրավիճակում նման հարց չի քննարկվում։ Ես նաև նշեցի, որ նրանք (Նիկոսիան) մշտապես գործում են ինչ-որ մեկի ցուցումով։ Իսկ այդպես գործերը չեն վարվում, և չեն հանգեցնի ցանկալի արդյունքի», — եզրափակել է թուրք առաջնորդը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+