Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 22:25

Սահակաշվիլին դատական նիստի ժամանակ կորցրել է գիտակցությունը

Սահակաշվիլին դատական նիստի ժամանակ կորցրել է գիտակցությունը

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին ուշագնաց է եղել սահմանը ապօրինի հատելու գործով դատական նիստի ժամանակ, որը տեղի էր ունեցել Թբիլիսիի «Վիվամեդ» մասնավոր կլինիկայում։ ТАСС-ի փոխանցմամբ՝ այս մասին չորեքշաբթի լրագրողներին հայտնել է քաղաքական գործչի ամերիկացի փաստաբան Մասիմո Դանջելոն։

«Այսօր մենք պարզեցինք, որ նախագահ Սահակաշվիլին երեկ, այն բանից հետո, երբ նրա սենյակ ներխուժեցին դատախազության ներկայացուցիչները և փորձեցին դատական գործընթաց կազմակերպել, բարձր ճնշման և նոպայի ֆոնին կորցրեց գիտակցությունը», — ասել է իրավաբանը:

Դանջելոյի խոսքով՝ Սաակաշվիլին չորեքշաբթի ստուգել է ամերիկացի նյարդաբանին, որը շատ տխուր ու տագնապալի պատկեր է տեսել։ «Իհարկե, մենք դեռ չենք կարող խոսել մանրամասների մասին, սակայն այս պահին կարող ենք նշել, որ պարոն Սահակաշվիլիի առողջական վիճակը զգալիորեն վատացել է», — հավելել է փաստաբանը:

Սաակաշվիլիի դատավարությունը հիվանդանոցում տեղի է ունեցել երեքշաբթի։ Ինչպես հայտնել է դատախազ Լևան Վեփխվաձեն դատավարության ավարտից հետո, մեղադրյալը հրաժարվել է ցուցմունք տալուց:

Սահակաշվիլին, որը գաղտնի ժամանել էր Վրաստան 2021թ. հոկտեմբերին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից մեկ օր առաջ, ձերբակալվել և տեղափոխվել է Ռուսթավի քաղաքի բանտ: Նա անմիջապես հացադուլ է հայտարարել՝ իրեն քաղաքական բանտարկյալ անվանելով։ Առողջական վիճակի վատթարացումից հետո նախկին նախագահին սկզբում տեղափոխել են Թբիլիսիի ծայրամասում գտնվող բանտային հիվանդանոց, իսկ հետո՝ Գորի քաղաքի հիվանդանոց: 2021 թվականի դեկտեմբերին նրան հետ են տեղափոխել Ռուսթավի բանտ։ Նախկին նախագահը բազմիցս հայտարարել է, որ անազատության մեջ ծանր հիվանդություններ է ունեցել։ Սաակաշվիլիի փաստաբաններն ու կողմնակիցները իշխանություններից պահանջում են նրան բուժման տանել  արտասահման։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+