Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 22:33

Իրանում վերսկսվել են բողոքի ակցիաները. այս անգամ փողոց են դուրս եկել ուսանողները. ԶԼՄ

Իրանում վերսկսվել են բողոքի ակցիաները. այս անգամ փողոց են դուրս եկել ուսանողները. ԶԼՄ

Իրանում շաբաթ օրը ուսանողական կազմակերպությունների կոչով վերսկսվել են բողոքի ակցիաները։ Այս մասին հայտնել է Դուբայից հեռարձակվող Al-Hadath հեռուստաալիքը։

Հեռուստաալիքի տվյալներով՝ երիտասարդների ցույցերն ընթանում են Թեհրանի, Մեշհեդեի, Թավրիզի, Շիրազի և Սպահանի համալսարանական մասնաշենքերի տարածքում: Մայրաքաղաքում ակտիվիստները պահանջում են ազատ արձակել ավելի վաղ ձերբակալված 60 ուսանողների, որոնք մասնակցել են փողոցային երթերին: Նրանք դատապարտում են իշխանությունների բռնաճնշումները և ժողովրդավարական փոփոխությունների կոչ անում։

Իրավապահ ուժերի և ցուցարարների միջև բախումների մասին տեղեկություններ են ստացվել շաբաթ օրը Քուրդիստան նահանգի Սենենդեջից, ինչպես նաև Յեզդից, Գիլյանից և Մազենդերանից: Հեռուստաալիքի տեղեկատվության համաձայն՝ հուզումները երեք շաբաթվա ընթացքում ընդգրկել են Իրանի ավելի քան 30 քաղաքներ, ոստիկանության և իսլամական ժողովրդական աշխարհազորի «Բասիջ» ջոկատների հետ բախումների հետևանքով զոհվածների թիվը հասել է 83 — ի, պաշտոնական տվյալներով՝ 60-ի: Իշխանությունները ձերբակալել են ավելի քան 2,5 հազար ակտիվիստների, որոնց գործերը քննելու են դատական մարմինները։

Ինչպես շաբաթ օրը հայտարարել է Իսլամական Հանրապետության կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ալի Բահադորի Ջահրոմին, անկարգություններից օգտվել են անջատողական ուժերը, որոնք ուրբաթ ահաբեկչական գործողություններ են իրականացրել Սիստան և Բելուջիստան հարավարևելյան նահանգում: Նրա խոսքով՝ դրանց հետքաշման ժամանակ զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Իրանի ԶՈՒ էլիտար մասեր) երեք սպա, ևս 23 մարտիկ վիրավորվել է:

«Խռովությունները վարձու ահաբեկիչներին լավագույն հնարավորությունն են ընձեռում Իրանում քաոս սերմանելու և ժողովրդի անվտանգությունն ու միասնությունը վտանգելու համար», — նշել է Ջահրոմին:

Al-Hadath — ի տեղեկություններով՝ Սիստան և Բելուջիստան նահանգի վարչական կենտրոն Զահեդան քաղաքում խռովարարների և ԻՀՊԿ — ի ջոկատների միջև զինված բախումների զոհ է դարձել 42 մարդ: Հարձակման են ենթարկվել ուժային կառույցների շտաբային գրասենյակները։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+