Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 22:30

Կիպրոսը թույլ չի տա կղզում ռազմական ներկայությունն ավելացնելու սպառնալիքներով իրեն ներքաշել Թուրքիայի խաղերի մեջ

Կիպրոսը թույլ չի տա կղզում ռազմական ներկայությունն ավելացնելու սպառնալիքներով իրեն ներքաշել Թուրքիայի խաղերի մեջ

Կիպրոսի Հանրապետությունը թույլ չի տա կղզում ռազմական ներկայությունն ավելացնելու սպառնալիքներով իրեն ներքաշել Թուրքիայի խաղերի մեջ։ Այս մասին հայտարարել է Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը։

«Ես ուզում եմ ձեզ հավաստիացնել, որ Կիպրոսը չի պատրաստվում ներքաշվել այն բանում, որ նրանք (Թուրքիայի իշխանությունները — խմբ.) մտադիր են իրականացնել օկուպացիոն բանակի չափը 40 հազարից հասցնել ևս մի որևէ թվի»,-ասել է կիպրոսցի հույների առաջնորդը: Նա հավելել է, որ կիպրական կողմն արդեն սկսել է մոբիլիզացնել իր ջանքերը դիվանագիտական ճակատում և ակտիվացնել շփումները բարեկամ երկրների, ՄԱԿ-ի և ԵՄ-ի հետ՝ Անկարայի սպառնալիքները կանխելու նպատակով:

Անաստասիադիսի խոսքով՝ ռազմական ոլորտում իր երկրի մտադրություններն ու նպատակները «միայն այն է, որ ամրապնդեն զսպման ուժերը, որպեսզի պաշտպանեն Կիպրոսի Հանրապետությունը մյուսներից»: Նախագահի խոսքով՝ Հանրապետությանը հաջողվել է դառնալ «կայունության հենարան, խաղաղության հենարան, համագործակցության հենարան ողջ տարածաշրջանում՝ լինի դա Միջերկրական ծովի արևելյան մասում, թե արաբական աշխարհում, իսկ այժմ նաև դառնալ ԵՄ-ի և ԱՄՆ-ի ռազմավարական գործընկերը»:

Զորահանդեսի մասնակիցներին է դիմել նաև Կիպրոսի պաշտպանության նախարար Հարալամբոս Պետրիդիսը, որն ընդգծել է, որ կիպրոսցի հույների պայքարը անկախության համար կշարունակվի մինչև կղզու ազատագրումը թուրքական օկուպացիայից և Կիպրոսի վերամիավորումը: Նա հիշեցրել է, որ հանրապետության ընթացիկ պաշտպանական բյուջեն ամենամեծն է վերջին երկու տասնամյակի ընթացքում, ինչպես նաև, որ երկիրը պաշտպանական գործընկերության մեջ առաջ է գնացել ինչպես Եվրամիության ներսում, այնպես էլ սահմաններից դուրս: Բացի այդ, ռազմական գերատեսչության ղեկավարը նկատել է, որ վերջերս Կիպրոսի համար ամերիկյան զենքի էմբարգոն ամբողջությամբ հանելու մասին որոշումը, որը Վաշինգթոնը սահմանել էր 1987 թվականին՝ կղզու միավորման ջանքերի ակտիվացման համար, «բացի կարևոր քաղաքական ասպեկտից, ընդլայնում է սպառազինությունների գնման մատչելի տարբերակները»:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+