Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 22:45

ԱՄՆ-ն 11,5 մլն դոլարի ռազմական հանդերձանք է փոխանցել Վրաստանին

ԱՄՆ-ն 11,5 մլն դոլարի ռազմական հանդերձանք է փոխանցել Վրաստանին

ԱՄՆ-ը Վրաստանի պաշտպանության ուժերին է փոխանցել 26 տոննա ռազմական հանդերձանք, որի ընդհանուր արժեքը կազմում է 11,5 մլն դոլար: Այս մասին ասված է Թբիլիսիում ԱՄՆ դեսպանատան՝ Facebook-ում տարածված հաղորդագրության մեջ։

«Այսօր մենք Վրաստանի պաշտպանության ուժերին 26 տոննա օգնություն ենք փոխանցել նրանց կարողությունների հզորացման համար։ 11,5 մլն դոլար արժողությամբ հանդերձանքը այն ուղիներից մեկն է, որով ԱՄՆ կառավարությունը սատարում է ռազմավարական գործընկերոջը՝ Վրաստանին», — ասված է հաղորդագրության մեջ։

Թե հատկապես ինչ ռազմական բեռի մասին է խոսքը, դեսպանատանը չեն ճշտում։

Վրաստանը և ԱՄՆ-ն համագործակցում են 1992 թվականից քաղաքականության, տնտեսության, առևտրի, իսկ 1990 — ական թվականների վերջից՝ պաշտպանության և անվտանգության ոլորտներում: 2009թ. հունվարին Վաշինգտոնում ձևակերպվեց երկու երկրների ռազմավարական գործընկերության խարտիան, որը նախատեսում է համագործակցության զարգացում անվտանգության, պաշտպանության, առևտրի, տնտեսության, մշակույթի, ինչպես նաև հումանիտար ոլորտներում:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+