Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 22:27

Մեկ օրվա կամ մեկ շաբաթվա ընթացքում ԱՄՆ-ից ռազմական օգնություն ակնկալել պետք չէ. Աղաջանյան

Մեկ օրվա կամ մեկ շաբաթվա ընթացքում ԱՄՆ-ից ռազմական օգնություն ակնկալել պետք չէ. Աղաջանյան


ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի այցի համատեքստում առաջնային հարցը, որ քննարկվում է, անվտանգության հարցն է, որ պետք է ծառայի հետագա հարաբերությունների խորացմանը։ Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության հետ զրույցում նշել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը։

««Գետնի վրա» պաշտպանություն ձևակերպումը կարող է պատկերացում ստեղծել ռազմական օգնության առումով, ինչը երկարաժամկետ կտրվածքով չի բացառվում։ Բայց մենք պետք է գիտակցենք, որ սրանք բավականին երկար ժամանակ պահանջող լուծումներ են։ Մեկ օրվա կամ մեկ շաբաթվա ընթացքում ԱՄՆ-ից կամ որևէ այլ երրորդ պետությունից ռազմական օգնություն ակնկալել պետք չէ։ Առհասարակ ռազմական համագործակցությունը պետությունների միջև բավականին երկարատև գործընթաց է։ Այս պահին «գետնի վրա» ԱՄՆ-ից  օգնությունը քաղաքական-դիվանագիտական գործուն օգնությունն է» ,- հայտարարեց նա։

Անդրադառնալով վերջին օրերին ՀՀ-ի ՀԱՊԿ-ից դուրս գալու շուրջ քննարկումներին, Աղաջանյանը նշեց, որ այս պահին նման հարց չկա օրակարգում։ «Պետք է որպես կանոն հասկանանք, թե ինչ արդյունք կունենանք ՀԱՊԿ-ից դուրս գալով։ Այս պահին նման քննարկումներ չկան»,-նշեց Աղաջանյանը։

Նշենք, որ օրեր առաջ  ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ հայկական կողմը ռուս գործընկերներից ակնկալում է շատ ավելի շոշափելի քայլեր, ոչ թե կցկտուր, կիսատ խոսքերի, հայտարարությունների  մակարդակով անդրադարձներ։

Իր հերթին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել է. «Այն, որ ՀԱՊԿ-ը դեռևս պատշաճ չի արձագանքել, որպեսզի ադրբեջանական զորքերն ամբողջությամբ դուրս գան Հայաստանի սուվերեն տարածքից, դա նշանակում է, որ մեր ակնկալիքները չեն արդարացել, և մեր ակնկալիքները միայն կարդարանան այդ դեպքում»։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+