Ճապոնիայի հարավ-արևմուտքում գրեթե 2,5 միլիոն մարդ տարհանելու հրաման է ստացվել, քանի որ մոտենում է «Նանմադոլ» չափազանց ուժեղ թայֆունը, որն ընթացիկ տարում 14-րդն է, հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով NHK-ն:
Տարհանման հրամանը սպառնալիքի հինգ հնարավոր մակարդակներից չորրորդն է, ինչը նշանակում է, որ խորհուրդ է տրվում մարդկանց տեղափոխել անվտանգ վայր, քանի դեռ դա հնարավոր է:
Նրան հաջորդող հինգերորդ՝ ամենաբարձր մակարդակը նշանակում է անմիջական սպառնալիքի պատճառով կյանքեր փրկելու անհրաժեշտություն։ Վտանգի այս մակարդակը հայտարարվել է Կուսյու կղզու Կագոսիմա պրեֆեկտուրայի Իզումի և Նիշինոմոտե քաղաքներում բնակվող գրեթե 68 հազար մարդու համար։
Սպասվում է, որ մինչև կիրակի կեսօր ցիկլոնը կմոտենա Կուսյուի հարավային ափին, որից հետո կփոխի իր ուղղությունը դեպի հյուսիս-արևելք՝ դեպի ճապոնական գլխավոր Հոնսյու կղզի։
Թայֆունի հետ կապված՝ ցիկլոնի շրջաններում չեղարկվել է 510 չվերթ, դադարեցվել է լաստանավային երթևեկությունը կղզիների միջև, ինչպես նաև որոշ հատվածներում արագընթաց գնացքների շարժը։
ԵՄ ընկերությունները կրճատում են իրենց ներկայությունը Կուբայում. ԶԼՄ
Եվրոպական որոշ ընկերություններ սկսել են դադարեցնել իրենց գործունեությունը Կուբայում այն բանից հետո, երբ ուժի մեջ են մտել կուբայական պետական կառույցների...





































