Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 22:51

Իրանը Հայաստանին դեպի ԵԱՏՄ շուկա մտնելու դարպաս է դիտարկում. Հայաստանում Իրանի առևտրային կցորդ

Իրանը Հայաստանին դեպի ԵԱՏՄ շուկա մտնելու դարպաս է դիտարկում. Հայաստանում Իրանի առևտրային կցորդ

Հայաստանում Իրանի առևտրային կցորդը հայտնել է, որ առաջիկա ամիսներին կավարտվի Իրանի և ԵԱՏՄ միջև առևտրի ազատականացումը։ Ինչպես հայտնում է Pars Today-ն՝ Հայաստանում Իրանի առևտրային կցորդն ասել է. «Իրանի և Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների միջև բանակցություններից հետո առաջիկա ամիսներին երկու կողմերի միջև առևտրի ազատականացման նախապատրաստական աշխատանքներ կիրականացվեն»:

«Իրանի և հարևան երկրների միջև առևտրային հարաբերությունների զարգացման պլանավորումը լրջորեն դրված է իրանական կառավարության օրակարգում, և ԵԱՏՄ-ի անդամների հետ բանակցությունները նույնպես լուրջ առաջնահերթություն են: Մենք հուսով ենք, որ Իրանի և հարևան երկրների միջև առևտրային հարաբերությունները կզարգանան», — ասել է Աքբար Գոդարին:

Հայաստանում Իրանի առևտրային կցորդի խոսքով՝ վերջին ամիսներին Իրանի և ԵԱՏՄ-ի միջև անցկացվել է բանակցությունների 9 փուլ և հիմնական ուղղություններից մեկը եղել է երկու կողմերի միջև առևտրի ազատականացումը:

Նշելով, որ այդ երկրի շուկան շատ բարենպաստ հնարավորություններ ունի Իրանի համար, Գոդարին պարզաբանել է. «Հաշվի առնելով աշխարհագրական դիրքը և սահմանային կապերը, որոնք գոյություն ունեն երկու երկրների միջև, Հայաստանի շուկան, անկասկած, շատ կարևոր է իրանական ապրանքների արտահանման համար»:

Հայաստանում Իրանի առևտրային կցորդն նաև ընդգծել է. «Իրանն ու Հայաստանը քաղաքական և պատմական առումով մեծ հարաբերություններ ունեն միմյանց հետ, ուստի, օգտագործելով այդ ներուժը, կարելի է լրջորեն բարձրացնել առևտրային փոխգործակցության մակարդակը և իրանական ապրանքների արտահանումը պատրաստել մեր հյուսիսային հարևանի համար»։

Իրանի և Հայաստանի տնտեսական համաժողովն անցկացվել է Արևելյան Ադրբեջան նահանգի առևտրային պատվիրակության, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության և Երևանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության աջակցությամբ:

Այս տնտեսական համաժողովին ներկա էին իրանական շուրջ 30 ընկերություններ Արևելյան Ադրբեջան նահանգից և 30 հայկական ընկերություններ։

Իրանական ընկերությունները Երևանի առևտրային և տնտեսական համաժողովում ներկայացրել են իրենց հնարավորությունները շինանյութերի, սննդամթերքի, գորգերի, բժշկության և զբոսաշրջության ոլորտներում:

Հայաստանը, իր առանձնահատուկ աշխարհագրական դիրքով, իրանական ապրանքների համար կարող է դարպաս դառնալ դեպի Եվրասիական տնտեսական միության 180 միլիոնանոց շուկա։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+