Վերջին տասնամյակի ընթացքում առաջին անգամ թուրքական ռազմանավը հանգրվանել է Իսրայելում՝ ԱՄՆ-ի դաշնակիցների միջև պաղեստինյան հարցի պատճառով դաժան թշնամանքից հետո հարաբերությունների բարելավման ֆոնին։ Այս մասին հայտնում է Reuters-ը։
«Քեմալռեյս» ռազմանավը կայանել է Հայֆայում՝ Միջերկրական ծովում ՆԱՏՕ-ի մանևրների շրջանակում։
Հայֆայի նավահանգստի պաշտոնական ներկայացուցիչը նշել է, որ սա թուրքական ռազմանավի առաջին կայանումն է 2010-ից ի վեր, երբ երկկողմ կապերն ընդհատվեցին Իսրայելի կողմից պաղեստինյան օգնության պարեկախմբի դեմ գրոհի պատճառով, որը փորձում էր բացել Գազայի հատվածի շրջափակումը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







