Իսրայելը չորեքշաբթի հրթիռային հարված է հասցրել միջազգային օդանավակայանին, որը գտնվում է սիրիական Հալեպի արվարձանում (Դամասկոսից 360 կմ հեռավորության վրա): Այս մասին հայտնել է SANA գործակալությունը՝ վկայակոչելով ռազմական աղբյուրին։
«Ժամը 20:00 - ի սահմաններում իսրայելական կողմը հրթիռակոծել է Հալեպի միջազգային օդանավակայանը», - ասել է գործակալության զրուցակիցը: Նա հստակեցրել է, որ զոհեր չկան, միայն նյութական վնաս է հասցվել։






































