Ռուսաստանի հետ համատեղ զորավարժություններին ցանկացած երկրի մասնակցությունը անհանգստություն է առաջացնում Սպիտակ տանը։ Այս մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան-Պիերը։ Օգոստոսի 30-ին Հեռավոր Արևելքում սկսվել են «Արևելք» զորավարժությունները, որոնց մասնակցում են մի քանի երկրներ:
«ԱՄՆ — ն անհանգստություն ունի ցանկացած երկրի նկատմամբ, որը զորավարժություններ է անցկացնում Ռուսաստանի հետ», — ասել է տիկին Ժան Պյերը՝ մեկնաբանելով «Восток» զորավարժությունները։ Կարին Ժան — Պիերը հավելել է, որ զորավարժություններին մասնակցող երկրները սեփական որոշումներն են կայացնում:
«Восток» զորավարժությունները տեղի կունենան օգոստոսի 30-ից սեպտեմբերի 5-ը: Դրանց կմասնակցեն զինվորականներ Ռուսաստանից, Ադրբեջանից, Ալժիրից, Հայաստանից, Բելառուսից, Հնդկաստանից, Ղազախստանից, Ղրղզստանից, Չինաստանից, Լաոսից, Մոնղոլիայից, Նիկարագուայից, Սիրիայից և Տաջիկստանից:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







