ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարող են հանդիպել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում, որը տեղի կունենա սեպտեմբերին՝ Նյու Յորքում։ Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները։
Հանդիպման ընթացքում երկրների ղեկավարները կքննարկեն Թուրքիային ամերիկյան F-16 կործանիչների մատակարարման հարցը։ Նշվում է, որ Թուրքիան ցանկանում է արագացնել F-16 կործանիչների մատակարարման գործընթացը։ Այս առնչությամբ թուրքական իշխանությունները պահանջում են այս հարցը փոխանցել ԱՄՆ Կոնգրեսին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







