Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 22:48

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը և Իրանի ԱԳ նախարարը քննարկել են իրանական միջուկային գործարքի շուրջ բանակցությունների ընթացքը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը և Իրանի ԱԳ նախարարը քննարկել են իրանական միջուկային գործարքի շուրջ բանակցությունների ընթացքը


ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը և Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիյանը հեռախոսաազրույցի ընթացքում քննարկել են Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) շուրջ բանակցությունների ընթացքը, ТАСС-ի փոխանցմամբ՝ կիրակի օրը հաղորդել է համաշխարհային կազմակերպության մամուլի ծառայությունը:

«Գլխավոր քարտուղարն այսօր հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիյանի հետ: Նրանք քննարկել են ԳՀՀԾ — ի շուրջ բանակցությունները, ինչպես նաև իրավիճակը Եմենում և գրավյալ պաղեստինյան տարածքներում», — ասված է հաղորդագրության մեջ:

Օգոստոսի 3-ին իրանական պատվիրակությունը ժամանել է Վիեննա՝ շարունակելու բանակցությունները միջուկային գործարքի շուրջ։ Մինչ այդ, հունիսին Քաթարում անուղղակի բանակցություններ են ընթացել ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնագրի վերականգնման շուրջ: Դրանից հետո իրանական միջուկային գործարքի շուրջ բանակցությունների համակարգող, ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության քաղաքական տնօրեն Էնրիկե Մորան հայտարարել է, որ Դոհայում կողմերին չի հաջողվել հասնել այն առաջընթացին, որին նրանք հույս ունեին:

ԳՀՀԾ-ն միջուկային մշակումների շուրջ ճգնաժամը հաղթահարելու նպատակով Իրանի հետ ստորագրվել է 2015 թվականին՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական «հնգյակի» և Գերմանիայի կողմից: ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը 2018 — ին որոշում է կայացրել դուրս գալ այդ պայմանավորվածությունից։ ԱՄՆ գործող առաջնորդ Ջո Բայդենը բազմիցս ահազանգել է, որ Վաշինգթոնը Թեհրանի հետ միջուկային գործարքին վերադարձնելու պատրաստակամության մասին։ Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Չինաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան անցյալ տարվա ապրիլից Իրանի հետ Վիեննայում բանակցություններ են վարում ԳՀՀԾ-ի վերականգնման շուրջ՝ դրա սկզբնական տեսքով:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+