Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 22:36

Ֆրանսիայում երաշտի պատճառով չեն բացառում առաջիկա ամիսներին կաթի դեֆիցիտը

Ֆրանսիայում երաշտի պատճառով չեն բացառում առաջիկա ամիսներին կաթի դեֆիցիտը


Գյուղատնտեսական արտադրողների արհմիությունների Ֆրանսիայի Ազգային ֆեդերացիան (FNSEA) հայտարարել է, որ  առաջիկա աշնանը և ձմռանը երկրում կաթի պակաս է սպասվում, գրում է Интерфакс — ը։

«Կաթի արտադրության համար անհրաժեշտ է անասնակեր, հիմնականում առվույտ և եգիպտացորեն, որոնց պաշարներն այս տարի քիչ են։ Այսինքն՝ այս աշնանը և այս ձմռանը կաթի պակասի վտանգ կա», — Franceinfo հեռուստաալիքի եթերում հայտնել է FNSEA տնտեսական հանձնաժողովի նախագահ Յաննիկ Ֆյալիպը։

Նրա խոսքով՝ երկիրը պատուհասած երաշտի պատճառով կովերին, «որոնք սովորաբար այդ շրջանում գտնվում են արոտավայրերում, այլևս այնտեղ ուտելու բան չկա»:

«Ֆրանսիայում կաթի գինը 20 տոկոսով ցածր է, քան այն գինը, որը վճարում են եվրոպական մյուս արտադրողներին, հատկապես Գերմանիայում և Նիդեռլանդներում», — բացատրել է արհմիությունների ներկայացուցիչը:

Սակայն, բացի գների վերանայումից, արհմիությունները երաշտի հետ կապված ցանկանում են, որ ակտիվացվեն տարերային աղետների դեպքում օգնության ֆոնդերը, որոնք թույլ կտային անասնապահներին անասնակեր գնել պետության կողմից 50 տոկոս համաֆինանսավորմամբ:

Ավելի վաղ Armenia Today-ը գրել էր, որ Արևմտյան Եվրոպայում անոմալ շոգ է հաստատվել։ Իսպանիայում բռնկվել են հրդեհներ և երաշտ, Ֆրանսիան չեղյալ է հայտարարել Բաստիլի գրավման օրվա առթիվ հրավառությունը՝ բռնկումների վտանգի պատճառով, Պորտուգալիայում առաջիկա օրերին կարող է նոր ջերմաստիճանային ռեկորդ սահմանվել: Այս տարի Իսպանիան ընդգրկած շոգն անսովոր է նրանով, որ ազդում է երկրի գրեթե ամբողջ տարածքի վրա։ Չափազանց բարձր ջերմաստիճան է հաստատվել ոչ միայն երկրի հարավային և կենտրոնական շրջաններում, այլ նաև հյուսիսում, որտեղ տարվա այս եղանակին սովորաբար ավելի զով է։ Գալիսիայում, որը գտնվում է Իսպանիայի հյուսիս-արևմուտքում, օդի ջերմաստիճանը կարող է հասնել 42°C-ի:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+