Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 21:04

Իսրայելի ԱԳ նախարարը ներողություն է պահանջել Սերգեյ Լավրովի հայտարարությունների համար

Իսրայելի արտգործնախարար Յաիր Լապիդը հայտարարել է, որ ռուսական կողմը պետք է ներողություն խնդրի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարության համար, գրում է «Коммерсант»-ը:

«Այդ աններելի և վիրավորական մեկնաբանությունները սարսափելի պատմական սխալ են, և մենք ակնկալում ենք ներողություն խնդրել»,— հայտարարել է Լապիդը։ Իսրայելցի նախարարն ընդգծել է, որ «Հիտլերը ծագումով հրեա չի եղել, և հրեաներն իրենց չեն սպանել Հոլոքոստի ժամանակ»:

«Մենք բոլոր ջանքերը գործադրում ենք Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ պահպանելու համար, բայց կա գիծ, և այս անգամ այն հատվել է։ Ռուսաստանի կառավարությունը պետք է ներողություն խնդրի մեզանից և հրեա ժողովրդից», — հավելել է Լապիդը։

Պարբերականը նշում է, որ իտալական Mediaset հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հրեական ծագումը չի նշանակում, որ երկրում նացիստներ չկան: «Կարող եմ սխալվել, բայց Ադոլֆ Հիտլերը նույնպես հրեական արյուն ուներ», — ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։ Ավելի վաղ այդ խոսքերի պատճառով Իսրայելի ԱԳՆ են կանչել Ռուսաստանի դեսպան Անատոլի Վիկտորովին՝ բացատրական զրույցի համար:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+